• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Շիրակի թեմի երիտասարդների մասնակցությամբ նշվեց Սուրբ Հարության տոնը

Ապրիլի 6-ին, Շիրակի թեմի երիտասարդաց միությունը թեմի Սոցիալ- կրթական կենտրոնում նշեց Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը՝ օրհնությամբ և ներկայությամբ Շիրակի թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եւ մասնակցությամբ թեմի քահանա հայրերի։

Տոնական երեկոյի անբաժան մասն էին կազմում ազգային երգն ու պարը։
Դե իհարկե, էլ ինչ Սուրբ Հարության ճաշկերույթ` առանց զատկական ձվախաղի, թեմատիկ երգուպարի։
Միասնական ճաշկերույթի ընթացքում երիտասարդները խաղացին նաև ինտելեկտուալ խաղ` օրվա խորհրդի թեմայով։
Սրբազանը հայրը երիտասարդների հետ միասին կտրեց տոնական տորթը, որից հետո օրհնեց նրանց։

 

source: https://www.facebook.com/profile.php?id=100090035702122