Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Շիրակի Թեմի Երիտասարդաց Միությունը շարունակում է հոգևոր զրույցների շարքը:
 Հունիսի 13-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ հոգևոր զրույց Շիրակի թեմի Մարալիկի հովվության հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի հետ:
«Ճանաչենք Աստծո կամքը» խորագրով հանդիպումների շարքի չորրորդ հանդիպման շրջանակներում Տեր Հայրը նշեց, որ մկրտությամբ քրիստոնյայի համար սկսվում է նոր կյանք և կարևոր է, որ քրիստոնյան ոչ միայն պարանոցին կրի խաչը՝ որպես պարզապես զարդ, այլ այն կրի հոգուց ներս: