հեղինակ
(Պոեզիա)
-Շնորհակալ եմ, Տեր, ամեն ինչի համար,-
Ես կաղոթեմ, և ամեն ինչ կլինի, ինչպես որ պետք է,
Ինչպես որ պետք է, ասել է թե՝ ինչպես Տերը կկամենա։
Դու քանդում ես, Տեր, իմ բոլոր պատնեշները,
Եվ փոխարենը կառուցում հուսալի կամուրջներ,
Դու վերահսկում ես իմ բոլոր ժամերը,
Եվ թույլ չես տալիս կրելու ուժերիցս վերը։
Այդպես օրն օրվա վրա կանցնի,
և հավերժությունն ավելի կմերձենա,
Ես կստանամ ամենը, ինչ կկամենաս Դու։
Երեկոյան ժամին, երբ որ հիշեմ,
Թե օրվա մեջ ինչեր անցան գլխովս,
Հոգիս աղոթքի մեջ Քեզ կմրմնջա․
— Շնորհակալ եմ, Տեր, ամեն ինչի համար։
Թարգմանությունը՝ Արաքս Պողոսյանի