Հունիսի 18-ին ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի Սիեթլ քաղաքի Ս. Հարություն եկեղեցում մատուցվեց Ս․ Պատարագ, որից հետո կատարվեց տեղի երիտմիության դպրոցական և բուհական շրջանավարտների օրհնության կարգ։
Շնորհավորելով երիտասարդներին հիշարժան օրվա կապակցությամբ՝ Սիեթլի Ս. Հարություն եկեղեցու հոգեւոր հովիվ և երիտմիության հոգևոր պատասխանատու Տեր Վազգեն Քհնյ. Բոյաջյանը վերջիններիս կոչ արեց իրենց մասնագիտությունն ի սպաս դնել մարդկության բարօրությանը և հայրենիքի շինությանը։
Եկեղեցու բակը օրվա առթիվ զարդարված էր փուչիկներով, կազմակերպվեց հյուրասիրություն։