Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Երիտասարդության միջազգային օր:
Իսկ ի՞նչ է երիտասարդությունը։ Կյանքի ամենակարևոր փուլերից մեկը, երբ կայացվում են որոշումներ հետագա ողջ կյանքի համար։ Ինչպես Առակաց 22:6–ում է ասվում. «Երիտասարդը դաստիարակվում է ըստ իր ընտրած ճանապարհի և ծերության ժամանակ էլ չի հեռանում դրանից»։ Ինչպիսի ճանապարհ կընտրի իր երիտասարդության օրերին, այդպիսի պտուղներ կքաղի ծերության ժամանակ։
Սիրելի´ երիտասարդներ, ուրախացեք ձեր երիտասարդությամբ, թո՛ղ ձեր սիրտը ուրախությամբ լցվի ձեր երիտասարդության օրերին։
Շնորհավո՛ր Երիտասարդության միջազգային տոնը։
ACYOWorld Central Office