Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների երիտասարդաց միության անդամները մասնակցեցին հոգևոր ճամբարի:
Մասնակիցների համար կազմակերպվել են Սուրբ Գրքի ընթերցանության, Աստվածաշնչի սերտողության, քարոզխոսության ժամեր: Երիտասարդները Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի և եկեղեցու խորհրդակատար Տեր Արսեն Քահանա Սարոյանի հետ զրուցեցին կյանքի դժվարությունները հաղթահարելու, սիրո մասին, ստացան իրենց հարցերի պատասխանները:
Նրանք Ենոքավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագի: Պատարագիչը Տեր Արսեն քահանա Սարոյանն էր: