• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդներն այցելեցին Երևանի N1 տուն-ինտերնատ

Փետրվարի 27-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու Տիկնանց և Երիտասարդաց միությունների անդամները, հոգևոր դասը՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քհն․ Օրդոյանի գլխավորությամբ այցելեցին Երևանի թիվ 1 տուն — ինտերնատ, որտեղ կատարվեց տնօրհնեքի արարողություն:

Արարողության ավարտին տուն — ինտերնատի բնակիչներին բաժանվեցին օրհնված խաչեր և աղոթագրքեր: