Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունն ունի ավանդույթ՝ ամեն տարի միության առաջին ուխտագնացությունը կազմակերպել ոտքով դեպի Սուրբ Էջմիածին:

Ուխտի ճանապարհն այս տարի երիտասարդներն անցան Բարեշնորհ Վարդան սարկավագ Ասլանյանի ուղեկցությամբ՝ մայիսի 5-ին:

Երիտասարդ ուխտավորներն ուխտագնացությունն սկսեցին միասնական աղոթքով, որից հետո շարժվեցին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մոտ երեք ժամ տևող ոտքի ճանապարհը նրանք հաղթահարեցին  աղոթքներով և հոգևոր զրույցներով։

 

source: https://www.facebook.com/story.php?story_fbid=7730011420394584&id=100001574091431&mibextid=WC7FNe&rdid=gj2IT7AsE8pbsiEg