Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Շիրակի Թեմի Երիտասարդաց Միությունը շարունակում է «Ճանաչենք Աստծո կամքը» խորագրով հոգևոր զրույցների շարքը։
Հունիսի 26-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ շարքի հինգերորդ հանդիպումը, որի բանախոսն էր Շիրակի թեմի արժանապատիվ Տեր Փավստոս քահանա Սարգսյանը։ Այս անգամ զրույցի առանցքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յոթ խորհուրդներից Սուրբ Հաղորդությունն էր։
Հանդիպման ընթացքում Տեր Հայրը ներկայացրեց Սուրբ Հաղորդության կարևորությունը քրիստոնյայի կյանքում և աստվածային շնորհները, որ մարդը ստանում է հաղորդության միջոցով։
«Սուրբ Հաղորդությունն ապահովում է հոգևոր մաքրությունը և զորացնում մարդու ներաշխարհը, նպաստում հոգևոր արթնությանը և ապրող հավատքին», -իր խոսքում նշեց Տեր Հայրը: