• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Տեղական և միջազգային առաջատար դպրոցներում ուսանող երիտասարդների համար անցկացվեց «Թիմային աշխատանք» ՀԵՀԵՄ դասընթացը

Մարտի 10-ին, օրհնությամբ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի, տեղական և միջազգային առաջատար դպրոցներում ուսանող շուրջ երկու տասնյակ երիտասարդներ ACYOWorld գրասենյակում մասնակցեցին «Թիմային աշխատանք» ՀԵՀԵՄ դասընթացին։ Դասընթացավարներն էին ծրագրի հեղինակ, ՀԵՀԵՄ գրասենյակի Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն, երիտասարդական աշխատանքի փորձագետ, երեցկին Անգելինա Ալեքսանյանը և ՀԵՀԵՄ հոգևոր տեսչի օգնական Բարեշնորհ Դավիթ սարկավագ Ազարյանը

Մեկօրյա ծրագիրը սկսվեց Հայր Սուրբի ողջույնի և օրհնության խոսքով։
Հիսուս Քրիստոսի և նրա աշակերտների հարաբերությամբ երիտասարդները տեղեկացան քրիստոնեական առաջնորդության և թիմ կառուցելու հմտություններին, ստացան գործնական գիտելիքներ այդ սկզբունքները կյանքում և միջանձնային հարաբերություններում կիրառելու։

Դասընթացին Դավիթ սարկավագը երիտասարդներին ներկայացրեց Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսուցումների մասին ակնարկ, փոխանցեց աստվածաշնչյան կարևոր գիտելիքներ։ Ողջ ծրագրի ընթացքում տարբեր ոչ ֆորմալ կրթական գործիքներով երիտասարդների ուշադրությունը հրավիրվեց սիրո, ծառայության, միասնականության առավելությունների, համախոհներ ընտրելու և գաղափարներ տարածելու արժեքների վրա։ Արդյունքում մասնակիցները ճանաչեցին թիմային արդյունավետ աշխատանքի հիմնական սկզբունքները։

Դասընթացի ավարտին երիտասարդներին նվիրվեցին հոգևոր գրքեր։

լուսանկարները՝ Ռուբինա Խաչատրյանի
լուսանկարները՝ Ռուբինա Խաչատրյանի
ՀԵՀԵՄ կամավոր