• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Տեղի կունենա «Հարության Ավետիս» կանթեղներով երթ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այս տարի Հարության տոնը կնշենք մարտի 31-ին, իսկ  մարտի 30-ին տեղի կունենա «Հարության Ավետիս» կանթեղներով երթը, որը յուրաքանչյուր տարի կազմակերպում է Արարատյան Հայրապետական Թեմը և որին մասնակցում են բազմաթիվ երիտասարդներ։

Սուրբ Հարության խորհրդի և կանթեղներով երթի մասին հեռուստազրույց են ունեցել  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու և երիտասարդաց միությունների հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հոգևոր խորհրդի նախագահ Մարիամ Պողոսյանը։

 

 

source: https://www.facebook.com/photo/?fbid=1185866485719059&set=a.807012376937807