• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«Ու՞ր ես, Ադամ»․ ՀԵՀԵՄ թատրոնն այլևս իրողություն է

Ասացինք և արեցինք։ ՀԵՀԵՄ թատրոնն այլևս իրողություն է։ ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակում հուլիսի 21-ին կայացավ թատրոնի ղեկավար, սցենարիստ, ռեժիսոր, մանկավարժ Տաթևիկ Պետրոսյանի հանդիպումը նորակազմ թատերախմբի հետ։ Ընթերցվեց առաջին բեմադրության համար նախատեսված պիեսը՝ «Ու՞ր ես, Ադամ», որի հեղինակը հենց Տաթևիկ Պետրոսյանն է։ Պիեսի հիմքում մի երիտասարդի կյանքի մեղսալի ընթացքի և ապաշխարության պատմությունն է, որը կառուցվում է կանացի կերպարներով հանդես եկող Կոկի անունով էգոի և Անդրոմեդա անունով խղճի հետ երտասարդի հարաբերության միջոցով։

Երիտասարդները մեծ ոգևորությամբ ընդունեցին պիեսը, նաև իրենց առաջարկներն արեցին։ Այնքան տպավորված էին կերպարներից, որ յուրաքանչյուրն ուզում էր իրեն տեսնել որևէ կերպարում։ Հանդիպման ավարտին գլխավոր դերի համար թեկնածու, ՀԵՀԵՄ անդամ Գրիգոր Թարվերդյանը երգեց մասնակիցների համար։

Ներկայացման փորձերի մեկնարկը տրված է։

Լուսանկարները՝ ՀԵՀԵՄ անդամ Սևակ Պապոյանի