Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում (2024, հոկտեմբեր — 2025, հունիս) յուրաքանչյուր շաբաթ և ուրբաթ օրերին երկու խմբով հոգևոր թեմաներով հանդիպումներ էին ընթանում, որոնք Թբիլիսիի եկեղեցասեր երիտասարդներին հնարավորություն տվեցին հոգևոր գիտելիքներ ձեռք բերել, ավելի մոտ լինել եկեղեցուն, քրիստոնեությանը, ազգայինին։

Որ հանդիպումները նպատակին են ծառայել․ փաստում է առնվազն երկու բան․
1. Թբիլիսիի երկու հայկական եկեղեցիներում էլ սուրբ Պատարագներին երիտասարդների ներկայությունը կտրուկ աճել է։
2. Երիտասարդներն իրար հաջորդելով մկրտվում են։

Բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանն ամփոփեց իր «Զրույց երիտասարդների հետ» երկու խմբով իրականացվող ծրագիրը։
50-ից ավելի մասնակից՝ մեկ հարկի տակ․ ամփոփիչ հանդիպումը «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում էր, որտեղ  յուրաքանչյուրը կիսվեց իր ջերմ տպավորություններով։

Source: ⬅︎ ⬅︎