Օգոստոսի 10-ին ԱՀԹ երիտասարդաց միությունների միջև անցկացվեց «Մայրություն և ընտանիք» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որը նվիրված էր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին։
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և աջակցությամբ, երիտմիությունների պատասխանատու, Արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու դահլիճում արդեն երրորդ անգամ թեմի երիտասարդաց միությունները հավաքվել էին մասնակցելու ինտելեկտուալ խաղի և յուրահատուկ կերպով Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը նշելու։
Հաղթող ճանաչվեց Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցու երիտասարդաց միության «Խաչ» թիմը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» միությունը, իսկ երրորդ հորիզոնականը` Առաջնորդանիս Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միությունը։
Source: https://www.facebook.com/profile.php?id=61556995287981&mibextid=JRoKGi