• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ-ը ինձ համար երկրորդ տուն է

«Լինել ՀԵՀԵՄ»-ական նախագծի այսօրվա հերոսը Գոռ Ավետյանն է՝ ՀԵՀԵՄ թեմական-երիտասարդական կառույցների հետ կապերի բաժնից: Գոռը նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական ուսումնական հաստատության սաներից է։

Պատմում է ՀԵՀԵմ-ական միջավայրի, ՀԵՀԵՄ զարկերակի՝ երիտասարդների մասին։ Ինչպես նաև անկեղծանում, թե ինչպես այստեղ փոխվեց իր քչախոս և «փակ» բնավորությունը․

________

Եկեղեցական կառույց էի փնտրում, որտեղ կարող էի ինչ-որ բան ներդնել և կարդացի ՀԵՀԵՄ անդամակցության հրավերը։ Մինչ ՀԵՀԵՄ-ական դառնալը շատ «փակ» էի, չկար այնպիսի վայր, որտեղ ազատ լինեի և ազատորեն արտահայտեի մտքերս, բայց ՀԵՀԵՄ գալով` ամեն  ինչ փոխվեց։ Առաջին օրերին շատ չէի խոսում, բայց մի քանի հանդիպումից հետո ջերմ միջավայրը «ստիպեց» խոսել։

ՀԵՀԵՄ-ը ինձ համար երկրորդ տուն է և մի տնից մյուս տուն եմ տանում  բարձր տրամադրություն։ ՀԵՀԵՄ-ում ամեն ինչ պարզ է, մենք՝ երիտասարդներս, ազատ ենք արտահայտվելու հարցում և դա միջավայրը դարձնում է  ավելի անմիջական։

Գոռ Ավետյան

ՀԵՀԵՄ անդամ