Անդամակցությունս ՀԵՀԵՄ-ին պատահական եղավ, բայց ինչպես ասում են՝ պատահական ոչինչ չի լինում։ Հավանաբար սա իմ ճակատագրի՝ ինձ համար նախատեսած ճանապարհն էր, և այս մեծ ընտանիքի մասը դառնալը՝ կյանքիս լավագույն դրվագներից մեկը։
Դե ինչ, սկսեմ։ Առաջին անգամ եկա այստեղ ընկերուհուս հրավերով։ Անչափ տպավորվել էի անմիջական մթնոլորտով, վառ ժպիտով, բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների հետ ծանոթությունով։
Համեղ ընթրիք, գեղեցիկ լուսանկարներ ու երկրորդ հարկի հրաշք պատշգամբը․ ահա թե ինչից սկսվեց ամեն ինչ։ Այդ օրը տպվել է հիշողությանս մեջ։
Այստեղի սրտաբացությունն ու բարի միջավայրը ստիպում են լինել այնպիսին, ինչպիսին կաս, իսկ դա, կարծում եմ, ամենակարևորն է երիտասարդի համար։ Հենց դա է նպաստում թե՛ ինքադրսևորմանը, թե՛ կայացմանը՝ որպես անհատ։
Տարբեր առիթներով ՀԵՀԵՄ այցելություններս գնալով ավելի հաճախակի դարձան, և սկսեցի հետաքրքրվել գրասենյակի գործունեության ոլորտնելով։ Դրանցից առավել հոգեհարազատը մեդիաոլորտն էր։ Որոշեցի միանալ Մեդիա թիմին։
Հիմա արդեն կարող եմ վստահաբար ասել, որ ՀԵՀԵՄ-ը յուրաքանչյուր երիտասարդի ինքնազարգացման համար հրաշալի հնարավորություն է, որովհետև այստեղ կազմակերպվում են սեմինարներ, զրույց-քննարկումներ և դասընթացներ՝ առաջատար մասնագետների կողմից։ Այստեղ ստացած գիտելիքը շատ արդիական է երիտասարդի համար և կիրառելի առօրյա կյանքում։
ՀԵՀԵՄ-ում աշխատանքներն ընթանում են պատասխանատու, բայց հանգիստ ու ոչ պարտավորեցնող մթնոլորտում։ Ամեն անգամ այստեղից տուն եմ տանում լավ տրամադություն, նոր գիտելիքներ ու հոգևոր հանդարտություն։
ՀԵՀԵՄ-ը ընտանիք է, որում պարփակված է ամբողջ դրականը, պայծառ արև, և ես ուրախ եմ լինել այդ արևի մի շողը։
Ամալյա Մովսիսյան
ACYOWorld Member