• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ-ն օգնում է երիտասարդին ավելի մոտենալ քրիստոնեական հավատքին

ՀԵՀԵՄ-ի մասին իմացել եմ իրենց ֆեսբուքյան էջից, և ամեն շաբաթ երեկոյան Zoom հարթակով միանում էի հոգևոր թեմաներով կազմակերպած իրենց հանդիպումներին: Ակնկալիքներս շատ մեծ էին, և  դրանք արդարացվեցին: Առաջին անգամ, երբ այցելեցի ՀԵՀԵՄ, մի փոքր լաված էի, բայց լարվածությունս միանգամից անհետացավ, երբ հանդիպեցի բարեհամբյուր և դրական Անգելինա Ալեքսանյանին՝ Հասարակական կառույցների գծով փոխտնօրենին: Մենք միասին շատ հետաքրքիր զրույց ունեցանք այդ օրը:

Այն ամենը ինչ տեսել եմ ՀԵՀԵՄ-ում, հարգանք և հոգատարություն է միմյանց նկատմամբ:

Դառնալով ՀԵՀԵՄ անդամ՝ այստեղ ծանոթանում ես տարբեր մասնագիտությունների տեր և ամենատարբեր գաղափարներով լեցուն մարդկանց հետ, ինչը, ըստ իս, շատ կարևոր դեր է խաղում երիտասարդի կյանքում:

ՀԵՀԵՄ-ի շնորհիվ ձեռք եմ բերել հոգևոր կյանքում ինքնազարգացում, ակտիվություն և առաջընթաց:

ՀԵՀԵՄ-ն օգնում է երիտասարդին ավելի մոտենալ քրիստոնեական հավատքին, ինչը շատ կարևոր է, որովհետև մենք, լինելով առաջին քրիստոնյա ազգը,  պետք է դաստիարակվենք քրիստոնեական և հայեցի ոգով, քանի որ ապագան մենք ենք՝ երիտասարդներս:

Անի Գրիգորյան

ՀԵՀԵՄ անդամ