Մենք շարունակում ենք «Լինել ՀԵՀԵՄ-ական» նախագիծը։

Այսօրվա մեր հերոսը ՀԵՀԵՄ քարտուղարության բաժնի անդամ Ջուլյա Բադալյանն է։ Նա պատմում է ՀԵՀԵՄ-ից ստացած տպավորությունների մասին, հիշում է այստեղ գալու առաջին օրը։ Նա կարծում է, որ ՀԵՀԵՄ-ական աշխարհում բոլորին միավորում է հավատն առ Աստված։

________

Երբ մտա ՀԵՀԵՄ, տեսա ժպտերես տիկին Նարինեին, զարմացա, թե ինչպես կարելի է անծանոթներին այդպես հարազատորեն դիմավորել։ Մի փոքր լարվել էի հարցազրույցի պատճառով, սակայն այդ ամբողջ լարվածությունը հօդս ցնդեց, երբ մտա սենյակ և տեսա Հայր Թովմայի ժպիտը, որը անգամ դիմակը չէր կարողացել «թաքցնել»։ Շատ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում ընթացավ հարցազրույցը։

ՀԵՀԵՄ-ից տուն եմ տանում անսահման մոտիվացիա, գիտելիքների անսպառ շտեմարան և վառ տպավորություններ։ Ամեն անգամ գրասենյակից տուն եմ վերադառնում ավելի հասուն դարձած և ավելի հստակ ուրվագծելով ապագայիս անելիքները։

Եթե ինձ հարցնեն՝ ինչ է տալիս ՀԵՀԵՄ-ն իր անդամներին, ապա, անվարան, կպատասխանեմ, որ այն յուրաքանչյուրին տալիս է նոր մտահորիզոններ, նոր շփումներ, նոր գաղափարներ, նոր աշխարհայացք և, ամենակարևորը, սեփական ուժերի վրա վստահ լինելու հնարավորություն:

Ջուլյա Բադալյան

ACYOWorld Member