Ուրիշ որտե՞ղ կարող ես գտնել հավատի, ազգային ինքնագիտակցության և ժամանակին համընթաց քայլող  մեկ այլ կառույց, քան ՀԵՀԵՄ-ն է՝ տուն, որի հարկի տակ են հավաքվում վառ ու տաղանդաշատ երիտասարդներ՝ հոգատար ու ողջամիտ մարդկանց կողքին ստեղծելու գեղեցիկն ու բարին։

ՀԵՀԵՄ-ից տուն եմ տանում ներդաշնակություն… եվ հետո երբ վերլուծում եմ տեսածս ու լսածս, համադրում եմ  ներքին խաղությանս հետ, ստանում եմ գաղափարներ, մտքեր, որոնք օգտագործում եմ ամեն օր՝ ամենատարբեր իրավիճակներում։

ՀԵՀԵՄ-ական միջավայրն ինձ համար մեր եկեղեցու՝ դարերի խորքից եկած գաղափարի մարմնացումն է։ Ինչպես պատմության ամենադժվար պահերին եկեղեցին իր հոգատար ձեռքերի մեջ է պահել ազգին, նույնպես էլ ինձ համար ՀԵՀԵՄ-ն է՝ միջավայր, որտեղ դու ապահով ես, որտեղ ստացած գիտելիքը, սերն ու ջերմությունը քեզ մեծ հավատ են տալիս վաղվա օրվա հանդեպ։

Մարինե Օհանյան

ACYOWorld Member