• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ՀԵՀԵՄ գալուց հետո նոր շունչ եմ ստացել

ՀԵՀԵՄ գալուց հետո նոր շունչ եմ ստացել․ իր անկեղծ ու անմիջական խոսքով ներկայանում է մեր պայծառ դեմքերից Քրիստինա Կոբիլինան՝ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Հասարական կառույցների հետ կապերի բաժնից։

Քրիստինան պատմում է, որ ՀԵՀԵՄ գալուց հետո նոր շունչ է ստացել և մոտիվացվել։

Նա պատասխանում է այն հարցին, թե ինչու լինել ՀԵՀԵՄ անդամ, իր փորձառությունն էլ արտահայտում ՀԵՀԵՄ-ին ամենաշատ բնորոշող բառերով․

________

Այստեղ միջավայրը ստիպում է հավատալ, որ ամենը դեռ առջևում է և լավ է լինելու։ Բացի այդ ՀԵՀԵՄ-ում նույնիսկ սովորական շփման ժամանակ կարող ես ձեռք բերել գիտելիքներ ու հմտություններ ու լիքը-լիքը դրական լիցքեր։

ՀԵՀԵՄ-ում մթնոլորտը  լուսավոր  է, և այդ միջավայրում ստանում ես գիտելիք, որն էլ  խթանիչ ուժ է ապագան կերտելու հարցում։ Դրան ավելացնենք նաև բարին, պարզը, հյուրընկալը, կրթողն ու մոտիվացնողը։

Քրիստինա Կոբիլինա

ՀԵՀԵՄ անդամ