• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ℂoronaℤoom. Իրաք

Հունիսի 18-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի ℂoronaℤoom հեռավար հանդիպումը` Իրաքի հայոց թեմի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու` Բասրայի հոգևոր հովիվ Տ. Պետրոս աբեղա Ազարյանի և ներկայացուցիչներ՝ Բասրայի տեղական խորհրդի ատենապետ Խաժակ Վարդանյանի և Բարեշնորհ Արման սարկավագ Բալյանի հետ։

Հայր Պետրոսը ներկայացրեց համավարակի ընթացքում թեմի երիտասարդական թևի իրականացրած գործունեությունը.

  • Համավարակի պատճառով Իրաքում Մարտի 15-ից սկսվել են խիստ սահմանափակումները և այս ընթացքում թեմի եկեղեցիները շարունակել են իրականացնել պատարագները և այլ արարողություններ։ Թեմի երիտասարդները այդ արարողությունները ժողովրդին հասցնելու նպատակով կազմակերպել և իրականացրել են հեռավար կապի ապահովման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները։
  • Քանի որ Իրաքում ոչ աշխատանքային են ուրբաթ և շաբաթ օրերը, առաջնորդարանի ծերանոցին կից եկեղեցում ամեն ուրբաթ պատարագներ են տեղի ունենում և սփռվում են Իրաքի թեմի տեղեկատվական էջի միջոցով։ Սակայն քանի որ համայնքի մեծ մասը տարեցներն են և համայնքներում համացանցի տկարության խնդիր կա ոչ միշտ է հնարավոր դրանք հասցնել մարդկանց միայն հեռարձակման ճանապարհով, ուստի երիտասարդները նախաձեռնում են միջոցներ այդ նյութերը տարածելու և առավել հասանելի դարձնելու ուղղությամբ։
  • Սուրբ Հարության տոնին երիտասարդները կազմակերպել են փոքր խմբով հավաք դպրաց դասի և երգչախմբի մասնակցությամբ, որի շրջանակում տոնի կապակցությամբ իրականացվեց առցանց արշավ։
  • Երիտասարդաց երգչախումբը մայիսի 28-ի կապակցությամբ տեսաձայնագրությամբ խմբերգ կատարեց և դա ևս առցանց տարածվեց թեմի երիտասարդների կողմից։
  • Սոցիալական ծրագրերի մասով երիտասարդական միությունները ևս մեծ ակտիվություն են ցուցաբերել։ Նրանք լիարժեք մասնակցություն են ունեցել Բասկայի համայնքի բոլոր ներկայացուցիչներին պարենային մթերքներ բաժանելու ժամանակ։
  •  Բացի Բասկայից Իրաքն ունի այլ հայ համայնքներ ևս, որոնցում առկա են մի շարք խնդիրներ: Ուստի տեղի միջոցներից դրամական աջակցություն է ցուցաբերվել նաև Հաբրեսկ համայնքին և Քիրքուկ քաղաքին նավթի և այլ խնդիրներ լուծելու համար։
  • Երիտմիություններն ունեն նաև բժիշկներ և նրանց կողմից ևս օգնություն է ցուցաբերվել՝ համայնքին բժշկական դիմակներ և ձեռնոցներ բաշխելով։
  • Իհարկե առկա են նաև խնդիրներ։ Համացանցի անկայությության պատճառով առցանց հանդիպումները ոչ միշտ են հասանելի, սակայն երիտասարդներն այդ դեպքում փոքր խմբերով հավաքներ են կազմակերպում։

Արման Սարկավագ Բալյանը ներկայացրեց երիտասարդական գործունեությունը Բաղդադում.

  • Այնտեղ էլ երիտասարդները կազմակերպում են առցանց արշավներ՝ հեռարձակում պատարագները, տարածում հայտարարություններ, տեղեկություններ։
  • Անցկացվում են խորհրդակցություններ նախատեսվող ծրագրերի մասին։ Այս առումով Սարկավագը նշում է «Համավարակը մեզ առիթ տվեց ճիշտ օգտագործելու և ազգին ծառայեցնելու մեր ժամանակը»։
  • Երիտասարդները ակտիվ և պատրաստակամ են միշտ օգնություն ցուցաբերել։ սեփական նախաձեռնությամբ երիտասարդաց միության անդամները Փորձել են գտնել մարդկանց, որոնք ունեն աջակցության կարիք և հայտնել նրանց մասին, այդպիսով դառնալով կապող օղակ վարչության և համայնքի բնակչության միջև։
  • Երիտասարդության շրջանում առաջնթաց եղավ բժշկական գիտությունների առումով, քանի որ նրանք սկսեցին հետաքրքրվել և ուսումնասիրել համավարակին դիմակայելու ուղիները և այն հաղթահարելու եզրեր գտնել։

ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը ներկայացրեց,ներկայացրեց ℂoronaℤoom հանդիպումների վեջնանպատակի, տարածաշրջանային ժողովների մասին։ Նա առանձնացրեց թեմական երիտասարդների առաջնորդական կարողությունները զարգացնելու ուղղությամբ աշխատանք տանելու կարևորության հանգամանքը, նշելով, որ տարածաշրջանային ժողովների շրջանակում պետք է այդպիսի ծրագիր ներառված կլինի։

  • Խոսվեց նաև ՀԵՀԵՄ «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» համահայկական երիտասարդական 2020-2021 ուխտագնացության մասին, որը նվիրված կլինի Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակին։ Քննարկվեցին գահակալության 20-ամյակի կապակցությամբ նախատեսվող մի շարք այլ ծրագրեր։
  • Հայր Սուրբը ներկայացրեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի թեմերի հետ համատեղ նախատեսվող «Եկեղեցաշինությունն ու հայ երիտասարդները» խորագրով նախաձեռնությունը։
  • Անդրադարձ կատարվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ իրականացված և նախատեսվող «Երիտասարդի աղոթագիրք», «Երիտասարդի պատարագամատույց», «Հայրապետական պատգամներ», «Կայսերինը տվեք Կայսերին, Աստծունը՝ Աստծուն» և այլ հրատարակություններին։
  • Գրասենյակի թեմական երիտասարդական կառույցների հետ կապերի գծով փոխտնօրեն երեցկին Մարիամ Հարությունյանը ներկայացրեց Կենտրոնական գրասենյակի «100 հարց եկեղեցու մասին» և «Իմ եկեղեցին» նախատեսվող նոր նախաձեռնությունները։

Հանդիպումն ավարտվեց հիվանդների ապաքինման աղոթքով:

#ℂoronaℤoom?Հունիսի 18-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը` Իրաքի հայոց թեմի երիտասարդական…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Friday, June 19, 2020