• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ℂoronaℤoom․ Ռուսաստան և Նոր Նախիջևան

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Թեմական երիտասարդական միությունների կապերի բաժինը, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ մայիսի 31-ին մեկնարկեց հեռավար հանդիպումների շարք՝ թեմական երիտասարդական միությունների հոգևոր և աշխարհիկ պատասխանատուների հետ։ Օրակարգում համավարակի օրերին Հայ Եկեղեցու երիտմիությունների գործունեության իրազեկումն ու Տարածաշրջանային ժողովների հեռավար կազմակերպումն է։

Այսօրվա մեր հանդիպումը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի երիտասարդաց միության պատասխանատուներ Տեր Մուշե քահանա Ենգիբարյանի, Վարդան Պողոսյանի և Անահիտ Պետրոսյանի հետ էր։

Օրակարգային մի շարք հարցերին անդրադառնալուց հետո պատասխանատուները ներկայացրին համավարակի ընթացքում իրականացրած ծրագերը։

Դրանց շարքում են․

  • կարոտյալներին գումարի, սննդի և դեղորայքի տեսքով օգնությունը,
  • հասարակական հիմունքներով համագործակցություն հոգեբանական աջակցության կարիք ունեցող մարդկանց հետ,
  • այդ օրերին Հայրենիք տեղափոխվող և օդանավակայանում սպասող մեր բազմաթիվ հայրենակիցներին սատարելն ու սննդով օգնելը։

Համավարակով պայմանավորված՝ Հայ եկեղեցու բոլոր թեմերում իրականացվում են Սուրբգրային առցանց սերտողություններ։
??Հանրապետության օրը թեմի երիտասարդները յուրօրինակ նշեցին՝ իրենց իսկ կատարմամբ՝ հայրենասիրական երգերի ֆլեշմոբով։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմական երիտասարդության շրջանում ձևավորվել է ավանդույթ՝ ամեն տարվա հունիս ամսին կազմակերպել ինտելեկտուալ միջթեմական խաղ, որն իրականացվում է հարյուր և ավելի երտասարդների հետ։ Այս տարի այն իրագործվելու է առցանց։ Հաջողություն ենք մաղթում մեր սիրելի երիտասարդներին։

#ℂoronaℤoom?ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Թեմական երիտասարդական միությունների կապերի բաժինը, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Sunday, May 31, 2020