• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

ℂoronaℤoom. ԱՄՆ Արևելյան թեմ

Հունիսի 14-ին տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հեռավար հանդիպումը` ԱՄՆ Արևելյան թեմի հայոց թեմի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատու` Արժանապատիվ Հրաչ քահանա Սարգսյանի և ներկայացուցիչներ՝ Ջենիֆեր մորիսի և Մելիսա (Անի) Մարդոյանի հետ։

Տեր Հրաչը և երիտասարդները ներկայացրեցին համավարակի փուլում ԱՄՆ Արևելյան թեմի երիտասարդական գործունեությունը՝ • սոցիալական, • առցանց կիրակնորյա քննարկումներ հոգևոր թեմաներով, որոնք իրականացնում են հենց երիտասարդները, • հանդիպումներ դեռահասների հետ յուրաքանչյուր երեքշաբթի և • մի շարք այլ նախաձեռնություններ։

ՀԵՀԵՄ Հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը ներկայացրեց, որ ℂoronaℤoom հանդիպումների վեջնանպատակը տարածաշրջանային ժողովների հասնելն է, որոնց ընթացքում քննարկվելու են ՀԵՀԵՄ երիտասարդական 2020-2021 ուխտագնացության կազմակերպման ընթացակարգերը։

  • Նա առանձնացրեց թեմական երիտասարդների առաջնորդական կարողությունները զարգացնելու ուղղությամբ աշխատանք տանելու կարևորության հանգամանքը։ Տարածաշրջանային ժողովների շրջանակում պետք է այդպիսի ծրագիր ներառված լինի «Մենք ենք Աստծո ձեռքերը» կամ «Մենք ենք Եկեղեցու ձեռքերը» խորագրով։
  • Հայր Թովման խոսեց ՀԵՀԵՄ «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի հայաստանյան թեմեր» համահայկական երիտասարդական 2020-2021 ուխտագնացության մասին, որը նվիրված է լինելու Վեհափառ Հայրապետի գահակալության 20-ամյակին։
  • Քննարկվեցին նաև գահակալության 20-ամյակի կապակցությամբ նախատեսվող ձեռնարկներ և մի շարք այլ ծրագրեր։

Հայր Սուրբը ներկայացրեց նաև ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի թեմերի հետ համատեղ նախատեսվող

  • «Եկեղեցաշինությունն ու հայ երիտասարդները»
  • «100 հարց եկեղեցու մասին» և
  • «Իմ եկեղեցին» խորագրով նախատեսվող նոր նախաձեռնությունները, որոնց շուրջ Կենտրոնական գրասենյակ-թեմեր համագործակցությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։

Հիշեցնենք, որ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի Թեմական երիտասարդական միությունների կապերի բաժինը, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ իրականացնում է հեռավար հանդիպումների հերթական շարքը՝ թեմական երիտասարդական միությունների հոգևոր և աշխարհիկ պատասխանատուների հետ։

https://www.facebook.com/hehemofficial/posts/2694611643976117