Անցած հանգստյան օրերը շատ հագեցած անցան ԱՄՆ Արևելյան թեմի Սուրբ Պետրոս հայկական եկեղեցում։ Շաբաթ օրը տեղի ծխական համայնքը հյուրընկալեց ACYOA Sr.-ի երիտասարդներին և Երիտասարդական ծրագրի ղեկավար Ջենիֆեր Մորիսին։ Քննարկվեցին առաջիկա միջոցառումները, անելիքներն ու ծրագրերը: Հանդիպմանը Մատթեոս 6.19-34 համարների շուրջ ակտիվ քննարկում ընթացավ։
Երեկոյան նրանց միացան տեղի ծխական համայնքի երիտասարդները։Երեկոն եզրափակվեց խարույկով։
Կիրակի առավոտյան եկեղեցին լցված էր Ս․ Պատարագին մասնակցող բազմաթիվ երիտասարդներով։ Հավարտ Պատարագի ACYOA-ի Կենտրոնական խորհրդի անդամները խոսեցին կառույցի նշանակության, ինչպես նաև երիտասարդների համար եկեղեցական ծառայության նպատակների մասին: