• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Անցկացվեց ՀԵՀԵՄ դասընթաց Մայր Աթոռում վերապատրաստվող քահանաների համար

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընթացող քահանաների պատրաստման երեքշաբաթյա դասընթացի մեկ օրը խոսվեց նաև Հայաստանում և սփյուռքում քրիստոնեական երիտասարդական աշխատանքի կարևորության մասին:

 

ACYOWorld գրասենյակից դասախոսությունը վարեցին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը և գրասենյակի ծրագրերի պատասխանատու երեցկին Անգելինա Ալեքսանյանը: Ներկա էր նաև ՀԵՀԵՄ հոգևոր տեսչի օգնական Բարեշնորհ Դավիթ սարկավագ Ազարյանը: