Հոկտեմբերի 19-ին Diocese was held, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում «Զորավոր» երիտասարդաց միության կողմից կազմակերպվեց «Սուրբ Պատարագը» խորագրով ինտելեկտուալ խաղ, որին միության հրավերով իր մասնակցությունը բերեց Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունը:

Ինտելեկտուալ խաղը, «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով:

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղը նպատակ ունի ամրապնդելու երիտասարդների հոգևոր գիտելիքները Սուրբ Պատարագի վերաբերյալ: Տեր Վահանը, հաջողություն մաղթելով երիտասարդներին, նշեց, որ խաղը հետաքրքիր ձևաչափով է լինելու, որ միությունները չեն մրցակցելու միմյանց հետ, այլ վիճակահանությամբ բաժանվելու են չորս թիմերի և խաղալու են միասին:

Հաղթող թիմին հանձնվեցին պատվոգրեր՝ «Զորավոր» երիտասարդաց միության կողմից կազմակերպված ինտելեկտուալ խաղին մասնակցելու և հաղթելու առթիվ, նաև  Արսեն Հարությունյանի «Երևանի Ս. Անանիա առաքյալի անապատը կամ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի» և «Դպրեվանքի քարոզներ» գրքերը: Մյուս թիմերին Տեր Հայրը շնորհեց հավաստագրեր և «Դպրեվանքի քարոզներ» գիրքը:

 

Source: ⬅︎ ⬅︎