• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Հայաստանի անկախության տոնը Կիևում

Սեպտեմբերի 21-ին՝ Կիևի Ժողովրդների բարեկամության կամարի մոտ անցկացվեց Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված KyivArmFest փառատոնը, որը կազմակերպել էին Կիևի հայ համայնքն ու Կիևի ՀԵՀԵՄ երիտասարդական կազմակերպությունը:

Հայկական ազգային կերակրատեսակներ, խմորեղեն, գինի, հայկական խորհրդանշաններով հուշանվերներ, երգ ու պարի համարներ. այս ամենի զուգակցմամբ՝ միջոցառմանն անցկացվել են խաղեր, մրցույթներ, ինչպես նաև խաղային դասընթացներ երեխաների և մեծահասակների համար:

Միջոցառման ժամանակ սահմանվել է ռեկորդ հայկական ամենաերկար գաթայի պատրաստման համար. պարգևը եղել է Ուկրաինայի ռեկորդների գրքի դիպլոմը:

Հայաստանի անկախության տոն-ն անցկացվում էր արդեն երկրորդ անգամ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԿԻԵՎՈւՄ МОКАО Русский перевод ниже⤵️Սեպտեմբերի 21-ին՝ Կիևի Ժողովրդների բարեկամության…

Posted by Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ — ACYOWorld on Monday, September 23, 2019