• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Արագածոտնի Թեմի երիտասարդներն այցելեցին Ղազարավանի մենաստան

Օրհնությամբ Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Ապարան, Եղիպատրուշ և Սաղմոսավան համայնքների երիտասարդաց միությունների անդամները մարտի 17-ին այցելեցին Ղազարավանի կանանց մենաստան:

Երիտասարդները զրուցեցին միանձնուհիների հետ, նրանց ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, մասնակցեցին տարածքի բարեկարգման աշխատանքներին: