Նոյեմբերի 2-ին կայացավ Ս. Աստվածածին եկեղեցու երիտմիության հերթական հանդիպումը Արցախի թեմի առաջնորդարանում։ Երիտասարդները շարունակեցին «Ընտրվածները» սերիալի դիտումը։
Կինոդիտումն ընթացավ ֆիլմի առանցքային դրվագների շուրջ ակտիվ և բուռն քննարկումներով ՝ հընթացս նաև պարզաբանվեցին ֆիլմում տեղ գտած Աստվածաշնչայինն խոսքերն ու դրվագները։
Ավարտին բարեշնորհ Դավիթ ուրկ. Փաշայանը խոսեց քրիստոնեական ճշմարտությունները մարդկանց չպարտադրելու մասին և սեփական ու ազատ կամքի համաձայն Քրիստոսին հետևելու կարևորության մասին: Խոսվեց նաև հրեական ծեսերի մասին: