• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Արցախի թեմի երիտասարդները շարունակում են կինոդիտումները

Նոյեմբերի 2-ին կայացավ Ս. Աստվածածին եկեղեցու երիտմիության հերթական հանդիպումը Արցախի թեմի առաջնորդարանում։ Երիտասարդները շարունակեցին  «Ընտրվածները» սերիալի դիտումը։

Կինոդիտումն ընթացավ ֆիլմի առանցքային դրվագների շուրջ ակտիվ և բուռն քննարկումներով ՝ հընթացս նաև պարզաբանվեցին ֆիլմում տեղ գտած Աստվածաշնչայինն խոսքերն ու դրվագները։

Ավարտին բարեշնորհ Դավիթ ուրկ. Փաշայանը խոսեց քրիստոնեական ճշմարտությունները մարդկանց չպարտադրելու մասին և սեփական ու ազատ կամքի համաձայն Քրիստոսին հետևելու կարևորության մասին: Խոսվեց նաև հրեական ծեսերի մասին: