• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Արևմտյան թեմի ACYO-ն այցելեց Սիեթլի մասնաճյուղի երիտասարդներին

Հոկտեմբեր ամսին ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի  ՀԵԵՄ Կենտրոնական խորհուրդը այցելեց Սիեթլի «Սուրբ Հարություն» մասնաճյուղ: Վերջին անգամ նման այց տեղի էր ունեցել 2019 թվականին, և այդ ժամանակից ի վեր և՛ երիտասարդությունը, և՛ Կենտրոնական խորհուրդը անհամբերությամբ էին սպասում հերթական այցին։

Կենտրոնական խորհուրդը հանդիպումն սկսեց տեղի ACYO-ի և Հայաստանում քրիստոնեական երիտասարդական առաքելության՝ Christian Youth Mission to Armenia գործունեության մասին ներկայացումով, որն այս ամառ ղեկավարում էր «Սուրբ Հարություն» երիտմիության հոգևոր պատասխանատու Տեր Վազգեն քահանա Բոյաջյանը։ Ներկա էին Կենտրոնական խորհրդի երեք անդամները, ինչպես նաև «Սուրբ Հարություն» երիտմիության ատենապետուհի Քրիստինա Պողոսյանը: Վերջինս մեծ խանդավառությամբ պատմեց ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացութեանն իր մասնակցության և փորձառութեան մասին։ Հաջորդիվ «Սուրբ Հարություն» երիտմիության խորհուրդը ներկայացրեց վերջին մի քանի տարիների ընթացքում համայնքում իրենց ձեռքբերումները։

Եկեղեցի շրջայցից հետո ԱՄՆ Արևմտյան թեմի ACYO Կենտրոնական խորհուրդը և Սիեթլի ACYO-ն կեսօրն անցկացրեցին Սիեթլի Փայկ Փլեյս շուկայում և այցն ավարտեցին մեծ ընթրիքով:

Հանդիպման արդյունքում շատ նոր կապեր և ընկերություններ հաստատվեցին։