• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդարանում մատուցվեց ընթրիք

Աշխատանքային Այցով Արգենտինայում գտնվող ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը մայիսի 13-ին այցելեց Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդարան, որտեղ  Հայր Սուրբի ժամանման առիթով տեղի ունեցավ բարիգալստյան ընթրիք՝ թեմակալ առաջնորդ  Գերաշնորհ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի,  Թեմական խորհրդի ատենապետ Վարտի Մանուկյանի,  հոգևորաց դասի և վարչականների մասնակցությամբ։

Հայր Թովման ներկաներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունները և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան աքրեպիսկոպոս Տերտերյանի ողջույնը։

Մայիսի 14-ին Բուենոս Այրեսում նախատեսվում է տեղի երիտասարդների մասնակցությամբ անցկացնել ՀԵՀԵՄ թեմական ֆորում, իսկ մայիսի 15-ին Բուենոս Այրեսի առաջնորդանիստ Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի Ս․ Պատարագ՝ ձեռամբ Հայր Թովմայի։