• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«Աստված սեր է» միջոցառում` Եգիպտոսի ՀԵԵՄ-ի նախաձեռնությամբ

Եգիպտոսի հայոց թեմի «Հայ Քրիստոնյա Ընտանիքի» եւ «Հայ Եկեղեցու Երիտասարդական Միության» կազմակերպությամբ՝ մարտի 17-ին, Գալուստյան-Նուբարյան Ազգային Վարժարանի մէջ անցկացվեց  ժամանցային միջոցառում՝ «Աստված սեր է» խորագրով:

Թվով  98 երեխաներ՝ մանկապարտեզի և կրտսեր դասարանների սաներ, հոգևոր-կրթական-զվարճալի խաղերով լեցուն օր անցկացրեցին։
Երեխաները սովորեցին քրիստոնեական հիմնարար սկզբունքները՝ սիրել, ներել, ինչպես նաև խմբային աշխատանքի միջոցով յուրացրեցին Մեծ Պահքի 8 կիրակիները, Աստվածաշնչյան մի շարք պատմություններ: