• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Բրյուսելյան ֆորումի հետքերով․ Առցանց քննարկում

Ապրիլի 26-ին Հայ  Եկեղեցու Համաշխարհային  Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակն առցանց հանդիպում ունեցավ ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումի բրյուսելյան մասնակիցների հետ՝ պարզելու համար, թե երիտասարդներն ինչպիսի քայլեր են ձեռնարկում ֆորումի ընթացքում իրենց իսկ կողմից արված առաջարկները  կյանքի կոչելու ուղղությամբ։

Բելգիայի երիտասարդաց միության անդամ Հարությունը տեղեկացրեց, որ ֆորումից հետո սկսել են կիրակնօրյա դասեր անցկացնել, քննարկումներ՝ այս կամ այն թեմայով։ Երիտասարդները սկսել են առավել ակտիվ կերպով այցելել եկեղեցի, մասնակցել Ս․ Պատարագի։

-Ֆորումից հետո սոցիալական մեդիայի դերը ավելի շատ ենք սկսել կարևորել, — նկատեց Հարությունը։

Լիեժ քաղաքից Գայանեն ևս խոստովանեց, որ ֆորումից հետո ավելի է կապվել երիտասարդների հետ և նրանց տեսնելու համար ավելի հաճախակի է սկսել եկեղեցի այցելել՝ չնայած իրենց քաղաքում հայկական եկեղեցի չկա, և ինքը ստիպված է ճանապարհ հաղթահարել՝ Բրյուսել հասնելու համար։

Իտալիայից ֆորումի մասնակից Ջոնը տեղեկացրեց, որ իրենց երիտասարդական համայնքը այս ընթացքում Զատկական միջոցառումների մեջ էր, և նոր ծրագրեր իրականացնելու համար ժամանակ չի եղել, բայց խոստացավ անպայման այդ ուղղությամբ աշխատանք տանել համայնքում։

Երկուստեք ցանկություն հայտնվեց առցանց քննարկումները շարունակական դարձնելու։