Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ կայացավ թեմի հովվություններից ներս գործող երիտասարդաց միությունների ատենապետերի հերթական հանդիպումը:
Հանդիպումը սկսվեց քահանա հայրերի հետ միասնական աղոթքով:
Երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը երիտասարդներին ներկայացրեց առաջիկա ծրագրերը, միություններից եկած նոր ծրագրերի առաջարկները:
Ժողովն ավարտվեց Սուրբ Գևորգ եկեղեցում միասնական աղոթքով: