• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«Ֆրեսկո»-ն վկայականներ հանձնեց իր կամավորներին

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում վկայականներ հանձնվեցին արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնի շրջանակներում աշխատած կամավորներին։ Հանձնման արարողությանը ներկա էին փառատոնի համահիմնադիրներ Շահեն Նազարենկոն և Աննա Կարապետյանը, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը, ինչպես նաև՝ ՀԵՀԵՄ Գրասենյակի աշխատակիցներ բարեշնորհ Գրիշա սարկավագ Հարությունյանը և Արման սարկավագ Սարգսյանը։

— Օրեր առաջ Կամավորների միջազգային օրն էր, և այսօր մենք հրավիրեցինք մեր կամավորներին՝ ստանալու վկայականներ, ինչպես նաև՝ նրանց պատմելու փառատոնի հետագա ծրագրերի և նախատեսվող աշխատանքների մասին,- իր խոսքում նշեց Աննա Կարապետյանը։

Վկայականների հանդիսավոր հանձնման արարողությանը հաջորդեց հյուրասիրություն։ Սեղանի թագուհին «Ֆրեսկո» –ի լոգոյով տորթն էր։

Փառատոնի կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին նաև Մայր Աթոռին և ՀԵՀԵՄ Գրասենյակին՝ իրենց աջակցելու համար։