Նյու Ջերսիում անցկացվեց ԱՄՆ Արևելյան Թեմի ՀԵԵՄ-ի՝ ACYOA-ի Գլխավոր ասամբլեան, որը նախագահեց թեմակալ առաջնորդ առաջնորդ Հոգեշնորհ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը՝ ականատես լինելով տեղի հայ երիտասարդների խանդավառությանը և նվիրվածությանը:
ACYOA համայնքը համախմբում է երկրի տարբեր ծայրերում ապրող հայազգի երիտասարդներին, ովքեր այս հանդիպմանը հնարավորություն ունեցան կիսվելու իրենց մշակույթով, ծառայության ոգով և հավատքի վկայությամբ։
Այս հավաքը հնարավոր դարձավ շնորհիվ ACYOA-ի բոլոր նվիրյալ անդամների, հոգևորականների, կամավորների և բանախոսների:
Հյուրընկալող կողմն էր Նյու Ջերսիի Ֆեր Լաունի Սուրբ Լեոն հայկական եկեղեցին և տեղի կազմակերպիչ հանձնաժողովը:
«ACYOA-ի Գլխավոր ասամբլեան հիշեցրեց մեզ մեր հայ երիտասարդության հսկայական ներուժի մասին: Նրանք մեր ժառանգության ջահակիրներն են, մեր հավատքի դեսպանները և մեր հասարակության մեջ դրական փոփոխությունների կատալիզատորները: Վստահ եմ, որ իրենց ոգով, տաղանդով և անմնացորդ նվիրումով նրանք կշարունակեն մնայուն ազդեցություն թողնել մեր եկեղեցու և մեզ շրջապատող աշխարհի վրա»,- իր խոսքում ասաց Հայր Սուրբը:
Վեհաժողովին հաջորդեց ACYOA Sports Weekend-ը։ Այն հարթակ է ծառայում ԱՄՆ Արևելյան թեմի 20 տարբեր ծխերից և 17 նահանգներից հայ երիտասարդների համար՝ ոչ միայն մրցելու տարբեր մարզաձևերում, այլև՝ համախմբվելու, ամրապնդելու իրենց համայնքային կապերը: Այս տարվա միջոցառումը բացառություն չէր:
Ֆիզիկական ասպեկտից զատ, ACYOA Sports Weekend-ը եզակի հնարավորություն է ընձեռում տեղի հայ երիտասարդներին կյանքի կոչելու ընկերական հարաբերություններ և ստեղծել մնայուն հիշողություններ: Թիմային խաղերի, խնջույքների և սոցիալական հավաքների միջոցով նրանք կապվում են ավելի խորը կապերով և ունենում միասնական համայնքի զգացում, որը տարածվում է սպորտային դաշտից դուրս:
«Որպես հոգևոր առաջնորդ, ես հատկապես ուրախ էի՝ տեսնելով, թե ինչպես մեր երիտասարդներն ինտեգրեցին իրենց հավատքը շաբաթավերջի միջոցառումներին: Հոգեգալստյան Ս․ Պատարագը հիշեցրեց մեզ մեր բոլոր ջանքերում Աստծո առաջնորդությունը փնտրելու կարևորության մասին»,-իր գնահատանքը հայտնեց Հոգեշնորհ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։