• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Գուգարաց թեմի երիտասարդները քողարկիչ ցանցեր են գործում

Գուգարաց թեմի երիտասարդաց միության կամավորները  նախաձեռնել են քողարկիչ ցանցեր գործելու աշխատանքներ։

«Արդեն երրորդ օրն է, որ գործում ենք ցանցերը: Ինչ կարող ենք` պետք է անենք: Այս պահին անորոշ վիճակ է, բայց փորձում ենք օգտակար լինենք: Քիչ հետո կավարտեն եւ դրանից հետո կհասկանանք, թե որտեղ ենք ուղարկում»,- «Առավոտ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում ասաց Գուգարաց թեմի սոցիալական բաժնի պատասխանատու Հռիփսիմե Միրզոյանը:

 

«Համայնքի բնակիչներից էլ էն գալիս, իմանում` ինչով կարող են օգնել: Կտորներ են հայթայթում, բերում: Այս տարբերակով էլ են փորձում ինչ-որ կերպ օգտակար լինեն, կարծում եմ` արդյունքը լավ է լինելու»,- ասում է Հռիփսիմեն: Կամավորներին են միացել նաեւ 11-րդ դպրոցի աշակերտները: 11-րդ դասարանի աշակերտուհի Էսմա Մատինյանը դասերն ավարտել ու դասընկերների հետ շտապել է Գուգարաց թեմի բակ. «Փորձում ենք մենք էլ մեր ներդրումն ունենալ եւ այս իրավիճակում չկորցնենք մեր հավատը: Երիտասարդներս շատ մարտական ենք տրամադրված եւ չունենք ընկճված վիճակը մեր մեջ»:

Աղբյուր՝ Գուգարաց թեմի երիտասարդաց միության կամավորները նախաձեռնել են քողարկիչ ցանցեր գործելու աշխատանքներ | Առավոտ — Լուրեր Հայաստանից (aravot.am)