• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Հալեպահայ երիտասարդները ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում

Հոկտեմբերի 2-ին Հալեպահայ երիտասարդների միության պատասխանատու Ազադիգ Բալաբանյանի նախաձեռնությամբ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակ էին այցելել Սիրիայի ուսանողների ազգային միության հայաստանի մասնաճյուղի անձնակազմը և մասնաճյուղի տնօրեն Շուշան Հալաճեանը: Նրանց դիմավորեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի պետական ու հասարակական կապերի գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանը:

Հանդիպման ընթացքում երիտասարդներին ներկայացվեցին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի գործունեության ոլորտները, առաքելությունը, ծրագրերը, քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները:

https://www.facebook.com/hehemofficial/posts/2158094704294483?__tn__=-R