ՀԱԵ Հավատամքը և Սուրբ Հաղորդության խորհուրդները
ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում կայացավ հոգևոր քննարկում ՀԱԵ Հավատամքի և Սուրբ հաղորդության խորհուրդների վերաբերյալ։
Գրասենյակի հյուրը կրկին Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ասպիրանտ բարեշնորհ Դավիթ սարկավագ Սահակյանն էր։
Հանդիպումը մեկնարկեց ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, ԿԳ տնօրեն հոգեշնորհ Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանի օրհնությամբ և տերունական աղոթքով։
Երիտասարդները բարեշնորհ սարկավագի հետ քննարկեցին Սուրբ Պատարագի, Սուրբ հաղորդության, հավատամքի, «Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ հոգի Աստված» եռամիասնության և իրենց հուզող բազմաթիվ այլ հոգևոր հարցեր։
Այս հանդիպումով ամփոփվեց ապրիլի 28-ին մեկնարկած երկօրյա և երկու մասից բաղկացած «Հոգևոր դաս» ծրագիրը։
Հայր Թովմայի օրհնությամբ՝ այս նախաձեռնությունն իրականացնում էին ՀԵՀԵՄ ԿԳ-ի Քարտուղարության բաժնի անդամներ Գրիգոր Թարվերդյանը և Մելինե Նաջարյանը։