Դեկտեմբերի 23-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը հյուրընկալեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տարեկան համագումարը։
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ խաչատրյանը համագումարի պատգամավորներից էր:
Օրը մեկնարկեց Տերունական աղոթքով, տեղի ունեցավ համագումարի Դիվանի ընտրություն, հաստատվեց օրակարգը:
ՀԱԸ ներկայացուցիչները ներկայացրին ընկերության գործունեության վերաբերյալ իրենց զեկույցները, ֆինանսական հաշվետվություններ, «Ճամբար» նախագիծը, Խոսվեց նաև 2020թ.-ի բյուջեի մասին:
Տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ընտրությունը, քննարկվեց վերստուգիչ հանձնախմբի ընտրության հարցը:
Միջոցառումն ամփոփվեց Տերունական աղոթքով, որից հետո տեղի ունեցավ նորընտիր հոգեբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:
https://www.facebook.com/hehemofficial/posts/2321476924622926?__tn__=-R