Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀԵՀԵՄ Հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի  առաջնորդությամբ Կենտրոնական գրասենյակը կազմակերպում է  ՀԵՀԵՄ-ի կազմավորման  25-ամյակին նվիրված Համահայկական ուխտագնացություն, որը տեղի կունենա այս տարվա հուլիսի 2-7-ը։

«Հայ ընտանիքը հայոց ինքնության խարիսխ» խորագրի ներքո հարյուրավոր երիտասարդներ հայաստանյան և աշխարհասփյուռ թեմերից  կմեկտեղվեն Հայրենիքում։

Ուխտագնացության շրջանականերում երիտասարդները հնարավորություն կունենան հանդիպելու Նորին Սրբություն  Վեհափառ Հայրապետի հետ, ապա կայցելեն Հաստանյան սրբավայրեր, ինչպես նաև ընտանիքի թեմայով տեղի կունենան խմբային հանդիպում-քննարկումներ Հոգևոր Հայրերի հետ։

Համահայկական ուխտագնացությունը կամփոփվի Սուրբ և Անմահ Պատարագով  և  փակման խնջույքով։

Մասնակցության համար հարկ է դիմել թեմի երիտասարդական հարցերով պատասխանատուներին։

Սիրելի´ Երիտասարդ, սիրով սպասում ենք Քեզ Հայրենիքում՝  միասին անցկացնելու հինգ անմոռանալի երիտասարդական օրեր։

 

Սիրով՝

ACYOWorld Central Office