«Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության (2-7 հուլիս) երկրորդ օրը մեկնարկեց առավոտյան ժամերգությամբ։

Այնուհետև շարունակվեց երիտասարդների համար ՀԵՀԵՄ գրասենյակի կողմից մշակված «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով երկօրյա կրթական ծրագիրը, որի շրջանակներում «Ընտանիքը Եկեղեցու Հիմքն է» և «Ամուսնությունը և Ռոմանտիկ Հարաբերությունը» թեմաներով բանախոսությամբ հանդես եկան հոգևոր հայրեր։

Երիտասարդներն այցելեցին Խաչքարերի պուրակ և Իշխանավանք, որտեղ միասնական աղոթք վերառաքեցին առ Աստված՝ ի բարօրություն Հայրենիքի և Եկեղեցու։

Դասընթացի երկրորդ օրվա ավարտին անցկացվեցին արդյունքների քննարկում և ամփոփում։

«Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացության երկրորդ օրն ավարտվեց երեկոյան ժամերգությամբ։

Երեկոն ուղեկցվեց ազգային պարերի ուսուցմամբ և երգասացությամբ։

 

ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունները հրավիրվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մասնակիցները Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն են: Վերջին տարիներին հիշարժան են հատկապես «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Հայրենիք» (2018թ.), «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» (2019թ.) և «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» (2022 թ.), «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» (2023 թ.), համահայկական ուխտագնացությունները:

ACYOWorld Central Office