Օգոստոսի 14-ին «Ավելի միասնական երիտասարդություն» նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հոգևոր տեսուչ, ԿԳ տնօրեն Հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանի, ՀԵՀԵՄ Հասարակական կառույցների հետ համագործակցության գծով փոխտնօրեն Անգելինա Ալեքսանյանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach For Armenia) կազմակերպության ներկայացուցիչ Անժելա Ավագյանի առցանց հանդիպումը:
Անժելա Ավագյանը սեղմ ներկայացրեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի 2013 թվականից ի վեր կատարած գործունեությունը:
Ծրագրի առաքելությունը նվիրյալ առաջնորդների համազգային շարժման խթանմամբ Հայաստանի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնումն է:
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը պատմական ակնարկով անդրադարձավ մեր կրթության արմատներին և դրա զարգացման այսօրվա տեսլականին :
Հանդիպման ավարտին քննարկվեցին ՀԵՀԵՄ — «Դասավանդի՛ր, Հայաստան» համագործակցության ուղիներ։
Հ.Գ.
Համագործակցության համար սեղմիր here: