HomeNewsՀԵՀԵՄ-ն ընդլայնում է համագործակցության շրջանակը
Փետրվարի 19-ին ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Հայր Թովմա Վարդապետ Խաչատրյանն ընդունեց «Հայաստանի երիտասարդական կառավարություն» նախաձեռնության ղեկավար Ռաֆայել Հունանյանին։
Հանդիպման ընթացքում կառույցների ղեկավարները քննարկեցին համագործակցության ուղիները։