Հիմնվեց Բալթյան երկրների 2-րդ երիտասարդաց միությունը
2022թ. փետրվարի 12-ին, Ս. Սարգիս զորավարի տոնին, Վեհափառ Հայրապետի կողմից հռչակված երիտասարդաց օրհնության օրը՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի ունեցավ Բալթյան երկրների հայոց թեմի երկրորդ երիտասարդաց միության հիմնումը և մեկնարկային հավաքը:
Հավաքի ընթացքում մասնակիցները լսեցին Առաջնորդ Սրբազանի հորդորներն ու պատգամները, ինչպես նաև ներկայացրին իրենց գաղափարները Էստոնիայում Եկեղեցու զորացման ուղղությամբ: