• Աբովյան 15
  • Mon - Fri
    09:00 - 18:00

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» հայաստանյան ծրագրին կմասնակցեն նաև Վիրահայոց թեմի երիտասարդները

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» տնօրինության պատվիրակությունը Վրաստան կատարած այցի շրջանակներում,
Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերով բաժնի պատասխանատու Էմիլ Սարգսյանի հետ հանդիպումից և աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո, այցելեցին թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտակրթամշակութային կենտրոն:

Հյուրերը հանդիպում ունեցան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար 2023-2024 թվականներին» ծրագրի մասնակիցների հետ:

Հանդիպման ձևաչափից գոհ հյուրերը առաջարկեցին նմանօրինակ հանդիպում անցկացնել Հայաստանում՝ ծրագրի մասնակից մյուս կազմակերպությունների հետ, որին հրավիրված կլինեն նաև Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ներկայացուցիչները:

 

աղբյուր՝ Վիրահայոց թեմի մամլո դիվան