• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Անցկացվեց «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ

Ապրիլի 16-ին` ժամը շ20։00-ին Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ մեկնարկեց արդեն ավանդական դարձած «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը։  Երթը մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց։ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ երթը նախաձեռնել ու արդեն 8-րդ տարին է, որ իրականացնում են թեմի երիտասարդաց միությունները։

Երթի մասնակիցները Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո ստացան Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Սուրբ Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ: Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե գորգի վրա խաչ կազմեցին՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության: