Հայոց բանակի օրվա կապակցությամբ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում անցկացվեց ռազմահայրենասիրական միջոցառում լեգենդար հյուրերի և ՀԵՀԵՄ անդամների մասնակցությամբ։
Գրասենյակի հատուկ հյուրերն էին արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման հրամանատար Գեներալ Կոմանդոսը (ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյան), Գուսան Հայկազունը (Գագիկ Նազարյան), Երգիչ Հայկ Եսայանը, երգչուհի Եվա Եգանյանը։
Ներկա էին նաև «Համազգային բարեգործականի հիմնադրամի» համանախագուհության անդամ, փոխգնդապետ Արմեն Բայրամյանը, «Ս. Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության նախագահ Այլին Բերդուդ-Մերինոն, «Շտապիր դեպի բարին» (“Спеши к добру”) բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ Անի Մարտիրոսյանը, Բելգիայի «Մեսրոպ Մաշտոց» մշակութային միության նախագահ Լուսինե Ներսիսյանը, այլ բարձրաստիճան այրեր, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի աշխատակազմն ու անդամները։
Հանդիպման ընթացքում բացահայտեցինք հայոց բանակի կազմավորման երեսունամյա պատմության ձեռքբերումները, կորուստները, հնչեցին բանակի հերոսական և հայրենասիրական երգերի ստեղծման պատմություններ։ Օրն ամփոփեցինք ազգային երգերի կատարումներով, տեղի ունեցավ քննարկում հոգևոր և ազգային արժեքների պահպանման մասին։