• Abovyan,
  • Mon - Fri
    09:00 - 18:00

Արևշատի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում նշեցին Միջինքը

Արևշատի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում նշեցին Միջինքը՝ Տիկնանց միության և «Զատիկ» երիտասարդաց միության անդամների մասնակցությամբ։

Ներկաները միասնական աղոթք արեցին, անցկացվեց հոգևոր զրույց և հյուրասիրություն։

 

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի դրամը, այդ տարի հաջողություն կունենա: